Գագիկ Սուրենյանը ներկայացրել է՝ ինչ եղանակ սպասել հունիսին
Հունիս ամսվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, իսկ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանը ներկայացրել է, թե ի՞նչ է նշանակում նորմայից ավելի տեղումներ․ «Դա չի նշանակում, որ տեղումները կլինեն այնպիսին, ինչպիսին մայիս ամսին են եղել»։
Թվարկվեց նաև հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները։
Այսպիսիով՝ Շիրակում օդի ջերմաստիճանը արևադարձային տաք օդի ներթափանցման դեպքում ցերեկը կարող է հասնել 28-32 աստիճանի, Կոտայքի լեռնային գոտիներում՝27-30, նախալեռնային գոտիներում՝ 30-33, Գեղարքունիքում՝ 26-29, Լոռիում՝ 28-32, Տավուշում՝ 30-33, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ 26-29, նախալեռնային՝ 30-34։
Արատայան դաշտում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, Վայոց Ձորի լեռնային հատվածում՝ 25-28, Սյունիքի հոտվային գոտիներում՝ 34-37, նախալեռներում՝ 28-31։
Երևանում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 34-ից 36 աստիճանի։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 25-ամյա կոմպոզիտորի դին գտել են ափից մոտ 70 մ հեռավորության վրա․ մանրամասներ
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներմամբ ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գո...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ապրիլին և մայիսին երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման հ...