Երևանում օդի աղտոտվածությանը հնարավոր կլինի հետևել առցանց
Երևան քաղաքում տեղադրված օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և ներդրված Guality պորտալի հնարավորություներով մշակել ենք «Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների» տեղեկատվական հարթակ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նա հայտնեց, որ այսօր հարթակը կհրապարակվի Yerevan.am կայքում, որում երևում է մայրաքաղաքում տեղադրված օդի մաքրության սենսորների տեղադիրքերը և դրանց գրանցած արդյունքները։
Մանուկյանը բացատրեց, որ հարթակում երևացող մինչև 12 միկրոգրամ փոշին 1 մ³ օդում համարվում է ոչ վտանգավոր, 12-35 միկրոգրամը՝ միջին ցուցանիշն է և 35-ից ավելը փոշու պարունակության բարձր ցուցանիշն է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ փոշու սենսորներ տեղադրվելու են բոլոր վարչական շրջաններում և վերահսկվելու է շինարարական գործունեություն իրականացնողների աշխատանքը, իսկ բնակիչները կարող են ցանկացած պահի ծանոթանա մայրաքաղաքի օդի որակին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 25-ամյա կոմպոզիտորի դին գտել են ափից մոտ 70 մ հեռավորության վրա․ մանրամասներ
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներմամբ ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գո...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...