Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում հումորային գրառմամբ տեղեկացրել է, որ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։
«Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք»,–գրել է Սուրենյանը։
Գագիկ Սուրենյանն ապա գրառել է.
«Գնացել եմ մեքենան լվանամ, մի տղա գոռում է.
-Ջաաաաաան, եկելա, ուրեմն անձրև չկա»։
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց հունիսի 3-5–ը 2-4 աստիճանով կբարձրանա։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակի տեսություն. Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ է սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձ...
ԵՂԱՆԱԿ. Երեկոյան ժամերին դեռ մի քանի օր տեղումները կպահպանվեն
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-ի...
Եղանակը Հայաստանում. անձրևային կլինի թե՛ Երևանում, թե՛ մարզերում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. անձրև, կարկուտ, օդի ջերմաստիճանի նվազում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 12–ից 16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր...