ԵՂԱՆԱԿ. Երեկոյան ժամերին դեռ մի քանի օր տեղումները կպահպանվեն
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-ին կեսօրից հետո, 2-ին, 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 1-ին երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ամռան առաջին օրվա ցերեկը կլինի 27–29 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում հումորային գրառ...
Եղանակի տեսություն. Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ է սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձ...
Եղանակը Հայաստանում. անձրևային կլինի թե՛ Երևանում, թե՛ մարզերում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. անձրև, կարկուտ, օդի ջերմաստիճանի նվազում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 12–ից 16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր...