Սլովենիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը, հայտնում է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Որոշումը կներկայացվի Սլովենիայի Ազգային ժողովի քննարկմանը։ «Պաղեստինի ճանաչումը երկու պետությունների և ժողովուրդների համար խաղաղ գոյակցելու միակ միջոցն է։ Եվրոպական երկրների մեջ համախոհների թիվն աճում է, և դա ակնհայտ նշան է, որ Եվրամիությունը գնալով ավելի ակտիվ դեր է ստանձնում հակամարտության կարգավորման գործում», - մեկնաբանության մեջ ասում է արտգործնախարար Թանիա Ֆայոնը։
Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը ավելացրել է, որ երկրի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը «ՄԱԿ-ի բանաձևի սահմաններում կամ այն սահմաններում, որոնք կհամաձայնեցվեն կողմերի միջև ապագա խաղաղության համաձայնագրում»: Նրա խոսքով՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը «մեսիջ է պարունակում, որ մենք ցանկանում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել (իսրայելցի) պատանդներին»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...