Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ

Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտնել է Բագրատ Սրբազանը:


«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։


բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով


գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»,– ասել է նա։


«Պատերազմը չի ավարտվել։ Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով, որտեղ ոչ սահմանազատում և ոչ էլ սահմանագծում գոյություն չունի, այլ հարկադրանքի ներքո պարզապես հողերի հանձնում։ Այն շարունակվում է հոգևոր բարոյական արժեքային և քաղաքակրթական իմաստով, ստի ու կեղծիքի տեսքով՝ թշնամության և ատելության քարոզով, սոցիալական արդարության և իշխանության հանցավոր անգործության տեսքով, որում գերակա շահը իշխանական աթոռը պահելն է՝ ի գին պետականության ձախողման և կորստի և ինքնության ոչնչացման»,– ասել է նա։



Քաղաքականություն