ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալավերդիում հղի կնոջը զիփլայնով են տեղափոխել
Ալավերդիում հղի կնոջը զիփլայնով են տեղափոխել։ Այս մասին ֆեյսբուքյան լայվով պատմեց ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ գնացքով եկել են Ալավերդի, այժմ էլ պետք է Զիփլայնով փորձեն սնունդը գետն անցկացնել․ «Ասում են՝ այսօր այստեղով Զիփլայնով հղի կնոջ են անցկացրել։ Այն մարդիկ մնացել են մյուս կողմի վրա, դպրոցն է, որն ամբողջովին կտրված է»։
Օգտատերը ներկայացրեց, որ սննդի, դեղորայքի անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։