«Վաղվանից երևի հացի հետ կապված խնդիր կունենանք». իրավիճակը՝ Մեծ Այրումում
Գետի՝ հունից դուրս գալը որպես այդպիսին Մեծ Այրում գյուղին վնաս չի հասցրել, բայց ավտոմատ մեզ բլոկադայի մեջ է գցել, քանի որ կամուրջներն ու ճանապարհները անցել են ջրի տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Լևոն Զաքարյանը։
«Գյուղն այժմ աշխարհից կտրված է։ Դեռ խանութներում մթերքն ու ամեն ինչը կա, ջրի կամ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ գյուղը չունի։ Խնդիրն այժմ ելումուտն է»,- պատմեց համայնքապետը։ Նա նշեց, որ գյուղը բարձրադիր գոտում է, այդ պատճառով ջուրը գյուղ չի հասել։
«Այս պահի դրությամբ գյուղից դուրս գալու անհրաժեշտություն չկա, սակայն վաղվանից ինձ թվում է՝ խնդիրներ կունենանք։ Երևի հացի հետ կապված խնդիր կունենանք, որովհետև բնակիչներ ունենք, որոնք օրականով են գնում հացը, քանի որ գյուղ հաց չի մտնելու, խնդիր կառաջանա»,- ասաց Զաքարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրո...
ՆԳՆ-ն՝ նոր մանրամասներ է հայտնել. իրավիճակը՝ ժամը 17.00-ի դրությամբ
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է...
Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրենյանը Տաշիրում տիրող իրավիճակից կադրեր է հրապարակել
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյ...