ՆԳՆ-ն՝ նոր մանրամասներ է հայտնել. իրավիճակը՝ ժամը 17.00-ի դրությամբ
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:
Նշվում է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է ժամանել ՀՀ վարչապետը։ ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել Թեժ գիծ: Լոռու մարզպետի որոշմամբ մասնակի գործողության մեջ է դրվել արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանը, մասնավորապես՝ 7-րդ հավելվածով հաստատված «Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում ՀՀ Լոռու մարզի գործելու պլանը»։
«Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74. մասնավորապես՝ 223 մարդ՝ Լոռու մարզում և 41՝ Տավուշի մարզում: Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։ Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրո...
«Վաղվանից երևի հացի հետ կապված խնդիր կունենանք». իրավիճակը՝ Մեծ Այրումում
Գետի՝ հունից դուրս գալը որպես այդպիսին Մեծ Այրում գյուղին վնաս չի հասցրել, բայց ավտոմատ մեզ բլոկադայի մեջ է գցել, քանի ո...
Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրենյանը Տաշիրում տիրող իրավիճակից կադրեր է հրապարակել
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյ...