Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։
«Տոմսերի վերադարձի վերաբերյալ ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում»,- տեղեկացնում են ընկերությունից։
Հիշեցնենք՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Նմանատիպ հոդվածներ
«Վաղվանից երևի հացի հետ կապված խնդիր կունենանք». իրավիճակը՝ Մեծ Այրումում
Գետի՝ հունից դուրս գալը որպես այդպիսին Մեծ Այրում գյուղին վնաս չի հասցրել, բայց ավտոմատ մեզ բլոկադայի մեջ է գցել, քանի ո...
ՆԳՆ-ն՝ նոր մանրամասներ է հայտնել. իրավիճակը՝ ժամը 17.00-ի դրությամբ
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է...
Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրենյանը Տաշիրում տիրող իրավիճակից կադրեր է հրապարակել
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյ...