Բագրատ Սրբազանը հայտարարեց 3–րդ և վճռական փուլի ազդարարման մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» պայքարը ազդարարում է 3–րդ և վճռական փուլի մասին։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։ 


«Վարչապետի թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, իսկ հաշտության կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր և ունենա օրակարգային 3 ուղղություն․ ներքին հաշտություն` հիմնված արդարության և արդարադատության վրա, մեր կյանքի զարգացմամբ պայմանավորած, արտաքին քաղաքականության մեջ առանց հակա-ների, խաղաղության պայմանագրի շուրջ իրական բանակցություններով, ներառյալ` արցախցիների անվտանգ վերադարձով, Ադրբեջանի ԶՈւ–ի Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս գալով»,-ասաց Բագրատ Սրբազանը։


Նա հայտարարեց, որ սահմանազատման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո` ՀՀ օրենսդրությամբ, միջազգային չափանիշներով և հստակ քարտեզներով և երաշխավորների ներգրավվածությամբ։