Ռազմական

Մենք կանգնած ենք ոչ միայն շեմին, այլ արդեն եզրին․ Դմիտրի Ռոգոզին

Julya 860 դիտում
Մենք կանգնած ենք ոչ միայն շեմին, այլ արդեն եզրին․ Դմիտրի Ռոգոզին

Ուկրաինական կողմը հարված է հասցրել Կրասնոդարի երկրամասում հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռուսական համակարգի օբյեկտին, կան վնասներ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանից սենատոր, «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար և ռազմարդյունաբերական համալիրի նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:


Նա օբյեկտն անվանում է ռազմավարական միջուկային ուժերի մարտական կառավարման համակարգի առանցքային տարր։


Ռոգոզինի կարծիքով՝ «վիթխարի հանցագործության պատվիրատուն» ԱՄՆ-ն է։


«Հաշվի առնելով նրանց ներգրավվածությունը հակամարտությունում և Կիևի ռազմական պլանավորման «տոտալ վերահսկողությունը»՝ վարկածը, որ Վաշինգտոնը չգիտեր Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգին հարվածելու պլանների մասին, «կարելի է հաշվի չառնել»»,- կարծում է նա։


«Վաշինգտոնը ստիպված կլինի ամբողջությամբ պատասխանել տեղի ունեցածի համար։ Այսպիսով, մենք կանգնած ենք ոչ միայն շեմին, այլ արդեն եզրին, որից այն կողմ, եթե հակառակորդին չկանգնեցնեն նման գործողություններում, կսկսվի միջուկային տերությունների ռազմավարական անվտանգության անդառնալի փլուզումը», - եզրափակել է Դմիտրի Ռոգոզինը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250