ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը կողմ է Ուկրաինային թույլ տալ հարձակվել ՌԴ-ի վրա դաշինքի զենքով

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որն անցկացվում է Սոֆիայում, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ամփոփիչ հռչակագրում կատարված փոփոխությանը, որը թույլ է տալիս Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա ՆԱՏՕ-ի զենքի կիրառմամբ, հայտնոմ է ՏԱՍՍ-ը։ 


Հեռարձակումն իրականացվել է Բուլղարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։


Հռչակագրում նշվում է, որ Ուկրաինային թույլատրվում է հարձակվել «լեգիտիմ թիրախների» (ռազմական օբյեկտներ) վրա Ռուսաստանի տարածքում, 9-ը երկրների ներկայացուցիչներ չեն աջակցել այս նախաձեռնությանը: Նաև ձայների մեծամասնությամբ ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ, սատարվել Է Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունը ՝ ընդհուպ մինչև նրա հաղթանակը։


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների շուրջ 400 խորհրդարանականներ և կազմակերպության 25 գործընկեր երկրներ: Ֆորումի ծրագրում ներառված են պաշտպանության և անվտանգության հարցեր ՝ շեշտը դնելով Ուկրաինայի աջակցության և հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթությունների վրա: