Ռազմական

Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության

Julya 1 րոպե 144 դիտում
Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության

Ռուսաստանի զինվորականները գիշերվա ընթացքում Բելգորոդի մարզի երկնքում խոցել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասնյակ արկեր և 3 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի պայթյունի պատճառով 1 կին է զոհվել։


ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հակաօդային պաշտպանության միջոցներով գիշերը տեղի ունեցած հարձակումը հետ մղելու մասին։


«ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ՀԿՌՀ երեք «Օլխա» արկ, ՀԿՌՀ Vampire համակարգի 32 ռեակտիվ արկ և երեք անօդաչու թռչող սարք», - ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում:


Իսկ առավոտյան Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության կողմից մարզին մոտեցող մի քանի օդային թիրախ է խոցվել։ ԱԹՍ-ի ընկնելու և պայթյունի պատճառով երկհարկանի տան երկրորդ հարկը փլուզվել է, զոհվել է 1 կին։ Ինչպես նաև ԱԹՍ-ի բեկորներից վնասվել են մոտակայքում գտնվող մասնավոր տները։




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250