Ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք․ Փաշինյան
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել առավելագույնս արդյունավետ, մենք դա հասկանում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց յուրաքանչյուրը թող գնա հաշվարկի իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տան շինարարության վրա գումարները արդյունավետ ծախսել: Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այդքան էլ մենք ենք արդյունավետ ծախսում, որովհետեւ մենք նույն մարդիկ ենք, ընենց չի, որ ուրիշ տեղից եկել ենք, ստեղ նստել։ Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ, և այստեղից էլ գնում ենք էդ նույն ծնունդի, կնունքի արարողության, որտեղ ինչ–որ բան ավել է ձեռք բերվում, ինչ-որ բան՝ պակաս, ինչ-որ բան փչացած է լինում։ Ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք, տեսնենք՝ տա՞տն է սխալ գործողություն արել, մամա՞ն, թե՞ քեռին։ Ոչ մեկը չի ասում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց՝ բոլորս նույն ձևով ապրող, աշխատող մարդիկ ենք ու սա շատ կարևոր ընկալում է։
«Նույն մարդը, որ հանգամանքի բերումով ընտրվել է պատգամավոր կամ դարձել նախարար, դժվար իրենց տանն այլ կերպ գործի, աշխատանքի վայրում՝ բոլորովին այլ: Բացառված է, չի կարող այդպիսի բան լինել, ուղղակի չի կարող»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է. Բագրատ Սրբազան
Այսօր հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, Հայաքվե նախաձեռնության անդամներին, եզդիական համայնքին: Պաշտոնաթող նախագահների հետ...