Քաղաքականություն Կարևոր

Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub

Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին MediaHub-ին ահազանգում է դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրա խոսքով՝ տնօրենի «գլխին…

Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին MediaHub-ին ահազանգում է դպրոցի ուսուցիչներից մեկը։


Նրա խոսքով՝ տնօրենի «գլխին սարքում են», որպեսզի ազատվեն նրանից։


«Հարցն այն է, որ անիմաստ նկատողություններ են տվել տնօրենին, որ ազատեն աշխատանքից։ Առաջին նկատողությունը եղել էր հունվար ամսին, երբ Բյուրականում լույս չկար, ու մենք երեխաներին տուն ենք ուղարկել, քանի որ ցուրտ էր։ Մարզպետարանից այդ օրը եկել ու արձանագրել էին, որ դպրոցում մարդ չկա։ Երկրորդ դեպքը օրերս է եղել, երբ ժամը 16:40-ին եկել են, արձանագրել, որ տնօրենը դպրոցում չէ։ Նա բացատրագիր է ներկայացրել, որ այդ ժամին տնայց է կատարել դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկին։ Բայց դե այդ բացատրագիրը չեն ընդունել ու նկատողություն են տվել։ Ասում են, թե տնօրենն այդ ժամին մասնակցել է Սրբազանի կողմից իրականացվող անհնազանդության ակցիային»,- պատմեց լրատվամիջոցի զրուցակիցը։


Նշենք, որ հիմա Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, աշակերտները դասադուլ են անում, իսկ ուսուցիչները՝ գործադուլ։


«Ոստիկանները եկել ու լցվել են դպրոց»,- պատմեց զրուցակիցը։

Նմանատիպ հոդվածներ

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են

«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250