Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարաբաստիկ ուրբաթ օրվա նման»,- «Փաստինֆո»-ին ասաց Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ նույն անորոշ վիճակն է նաեւ հարակից գյուղերում՝ Ոսկեպարում, Բաղանիսում։
«Մեզ մի քանի հանդիպումների ժամանակ որպես վերջնաժամկետ նշվել է մայիսի 15-ը։ Ասել էին, որ այսօր ինչ-որ բան է ստորագրվելու, ի՞նչ՝ չգիտենք։ Ոսկեպարում էլ, Բաղանիսում էլ մեզ նման սպասում են»,- ասաց Անդրանիկ Նազարյանը՝ նշելով, որ գյուղացիներով հաղորդակցվում են, իրար հետ միշտ կապի մեջ են։
«Գյուղում ենք, ես էլ եմ գյուղում, չափագրողներ դեռ չենք տեսել, նոր սյուներ չենք տեսել, ասել են, որ ժամանակավոր են կանգնեցրել, գուցե շարժումն է պատճառը, գուցե՝ ոչ, չգիտեմ»,- ասաց նա՝ ավելացնելով. «մենք լարված ենք ու անորոշության մեջ, իրենք դա լավ գիտեն։ Անորոշության մեջ իրենք են մեզ պահում (իշխանությունները-խմբ»։
Բաղանիս գյուղի բնակիչների պատասխանը եւս առանձնապես չէր տարբերվում. լարված սպասում են, ընդ որում՝ ոչ լավ բանի։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...