Հայաստանում զորավարժություններ են սկսվել
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժության նպատակն է ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները։
Ըստ գերատեսչության` զորավարժության միջոցով բարձրացվելու է ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության զգացումը:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեր նոր զորամասերից մեկն է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով ՊՆ նոր զոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Ղրիմի ափերի մոտ Ուկրաինայի ԶՈՒ մոտորանավի ոչնչացման կադրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսական զորքերը Սև ծովի ջրատարածքի հարավ-արևմտյան մասում ոչնչացրել են ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը և դադարեցրել դրա աշխատանքը...
7 զոհ, 35 վիրավոր․ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ՌԴ-ում ավտոմեքենաների վրա են գրոհել
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ավտոմեքենաների վրա են գրոհել Բելգորոդի մարզի Բորիս...