ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի տարբեր մարզերում այս պահին ավտոերթեր են ընթանում
Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում այս պահին ավտոերթեր են ընթանում։ Տեղեկությունը հայտնում է «Ազգային ճակատ» Տելեգրամ ալիքը։
Ավտոերթեր են Արարատի մարզում` Տիգրանաշենի հատվածում, Տավուշի մարզում` Նոյեմբերյանի հատվածում, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
Նշենք, որ մայիսի 13-ից վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։
Երևանում բազմաթիվ փողոցներ են փակվել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր վաղ առավոտից ավելի քան 20 փողոց էին փակել մայրաքաղաքում։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Երևանի «ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները նշում են, որ վերջերս տնօրենի ժամանակավո...
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Կիրանցի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ին բացառիկ տեսանյութ է ուղարկել, որը նա գաղտնի է նկարահանել, քանի որ ճանապարհին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի բնակիչը փորձում է այրել իր գույքը ու չթողնել թշնամուն
Կիրանցում բնակիչների գույքի մի հատվածն իշխանության նախաձեռնած սահմանազատման արդյունքում պետք է անցնի Ադրբեջանին, ինչի հե...
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։Նշենք, որ «Տավուշը...