Տղամարդը փորձել է մոտ 100 մլն դոլարի թմրանյութ ներկրել Ավստրալիա
Մալայզիայի քաղաքացին փորձել է Ավստրալիա ներմուծել 100 կգ մետամֆետամին, որը թաքցված է եղել սովորական պլաստիկ սանդալների մեջ, գրում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Ավստրալիայի սահմանապահ ծառայությանը:
Սահմանապահներին նախազգուշացրել են Թաիլանդից ժամանած միանման էժանագին կոշիկներով վեց տուփի մասին։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր ներբանի մեջ թմրանյութ է թաքցված։
Բեռի ընդհանուր արժեքն իրավապահները գնահատել են 92 մլն դոլար: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ծանրոցը ստացողին՝ Մալայզիայից 49 - ամյա մի տղամարդու, որին այժմ մեղադրում են արդյունաբերական մասշտաբներով թմրանյութեր իրացնելու մեջ: Տղամարդուն արդեն մեղադրանք է առաջադրվել մի քանի «թմրադեղերի» հոդվածներով, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի զոհերի թիվն ավելացել է
Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Քննչական կոմիտեն: Ավելի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրվում աղետի գոտի. ՀԿԵ
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկաս...
Ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է. «Վեոլիա ջուր»-ը՝ ջրամատակարարման խնդիրների մասին
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այ...
Դրամահավաքի կարիք չկա․ Լոռու մարզպետը՝ ջրհեղեղի մասին
Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում՝ ջրհեղեղի հե...