Ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է. «Վեոլիա ջուր»-ը՝ ջրամատակարարման խնդիրների մասին
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են․
«Այլընտրանքային լուծումներով Վեոլիա թիմը Դիլիջանում զգալիորեն մեղմել է ջրատարների վթարների հետևանքները:
«Դիլիջան» շահագործման տեղամասի մասնագետները, աշխատելով բարդ և վտանգավոր պայմաններում, կարողացել են վերացնել 150 մմ-ոց վերգետնյա ջրագծի վթարներն ու վերականգնել Գետափնյա և Կալինինո փողոցների 7 բազմաբանակարան շենքերի և հյուրանոցային համալիրների ջրամատակարարումը:
Հեղեղումների, ինչպես նաև Աղստև գետի վարարման հետևանքով «Ֆրոլովո» ջրի մաքրման կայանից դուրս եկող 500 մմ-ոց և ՋՄԿ-ից դեպի Դիլիջան իջնող 300 մմ-ոց ջրատարները մնացել են օդի մեջ և դեռևս դրանց մոտենալ ու որևէ աշխատանք անել հնարավոր չէ: Վեոլիա թիմը մարդկանց առանց ջուր չթողնելու համար որոշել է այստեղից սնվող Գայի, Հովսեփյան, 1-ին փողոցների և Թբիլիսյան խճուղու սպառողների ջրամատակարարումն իրականացնել այլընտրանքային ճանապարհով՝ այս տարածքներին ջուր մղելով «Բլդան» և «Գոլովինո» Ջրի մաքրման կայաններից:
Այս պահին ջրամատակարարումը դեռևս իրականացվում է գրաֆիկի խախտումներով: Ջրհեղեղի պատճառած վնասներն ահռելի են, աշխատանքի ծավալը ևս․ այդ պատճառով Վեոլիա թիմն աշխատում է և' ցերեկը, և' գիշերը:
Աշխատանքի ավարտից հետո քաղաքի ջրամատակարարումը նորից կիրականացվի սահմանված ժամանակացույցի համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրվում աղետի գոտի. ՀԿԵ
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկաս...
Դրամահավաքի կարիք չկա․ Լոռու մարզպետը՝ ջրհեղեղի մասին
Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին Ալավերդու քաղաքապետարանում՝ ջրհեղեղի հե...
Ուկրաինայում 45 մարդ է զոհվել սահմանը լողալով հատելու փորձի ժամանակ. նրանք զորահավաքից փախչելուց են եղել
Մոտ 45 ուկրաինացիներ զոհվել են երկրի արևմտյան սահմանով զորահավաքից փախչելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան
Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակներում մարդիկ են հայտնվել, հայտնում է Yeni Şafak-ը: Պարբե...