Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի զոհերի թիվն ավելացել է
Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Քննչական կոմիտեն: Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր երեք զոհի մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՆԳՆ շրջանային վարչությունը, վթարի պահին սրահում եղել է մոտ 20 մարդ։ Ոմանք կարողացել են ինքնուրույն դուրս գալ, իննին բարձրացրել են փրկարարները:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 10-ին, ժամը 10-ի սահմաններում, քաղաքային տրանսպորտի կոմիտեի տվյալներով՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Արդյունքում ավտոբուսը շրջվել է, այն ճեղքել է ցանկապատն ու ընկել ջուրը։
Ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել տրանսպորտային միջոց վարելու կանոնները խախտելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ, իսկ քննիչները՝ անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Ավտոբուսի 44-ամյա վարորդին ձերբակալել են որպես կասկածյալ և հարցաքննել։
Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի կոմիտեն սկսել է ընկերության համալիր ստուգումը։
Նմանատիպ հոդվածներ
Տղամարդը փորձել է մոտ 100 մլն դոլարի թմրանյութ ներկրել Ավստրալիա
Մալայզիայի քաղաքացին փորձել է Ավստրալիա ներմուծել 100 կգ մետամֆետամին, որը թաքցված է եղել սովորական պլաստիկ սանդալների մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն. նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ կեսգիշերից մեկ ժամ անց, վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nis...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Թուրքիայում. դպրոցականներին տեղափոխող ավտոբուս է շրջվել
Թուրքիայի Ֆեթհիյե-Մուղլա ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 25 մարդ Է տուժել: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդում հրթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ
Բելգորոդում հրթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ. փլուզվել է բազմահարկ շենքի մուտքերից մեկը: Հաղորդվում Է տուժածների մասին...