ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերման ենթարկեցին քաղաքացուն, որը սուրճ էր հյուրասիրում անցորդներին և ոստիկաններին
Ոստիկանները բերման են ենթարկում «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում անհնազանդության ակցիա իրականացնողերին:
Վերջիններս փորձում էին սուրճ հյուրասիրել ոստիկաններին և քաղաքացիներին:
«Արցախի հետ կապված, մենք ցավոք սրտի, ձախողեցինք: Այսօր այդ արհավիրքը, այդ անիվը, որ տրորում է իր առջև ամեն ինչ, ոչնչացնում և քանդում, հասել է մեր չքնաղ Տավուշ: Տավուշը Հայաստանի ամենապինդ մարզն է, այնտեղ մեզ ամենալավ դիրքերն են բաժին հասել, որտեղ թշնամին ռազմական ճանապարհով չի կարող հասնել հաջողության, կամ կարող է հասնել միայն շատ մեծ ջանքերի շնորհիվ: Տեղի ունեցող գործընթացի արդյունքում Տավուշը մնացած մարզերի նման դառնում է խոցելի»,-ասաց ակցիայի մասնակից Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, կուսակցություններ, անհատներ, հոգևորականներ համախմբվել են և պայքարում են Տավուշի շուրջ տեղի ունեցող գործընթացի դեմ:
«Մեր պայքարը ոչ թե ոստիկանների դեմ է, կամ նպատակ ունի ոստիկանների հետ բռնի գործողություններ սկսել, այլ ազգադավ, սահմանադրություն խախտող ու երկիրը վաճառող իշխանությունների դեմ է: Թեև որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ պատրաստ են անգամ երեխաների վրա ձեռք բարձրացնել, մենք վստահ ենք, որ ոստիկանները կողմ չեն հող վաճառելուն և թուրքին ծառան դառնալուն»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից, և փորձեց սուրճ հյուրասիրել ճանապարհը բացել ցանկացող ոստիկաններին:
Ոստիկանները սակայն, հայտարարեցին, որ ճանապարհը բացելու համար քաղաքացիենրին տրված ժամանակն ավարտվել է, և բերման ենթարկեցին Գագիկ Հարությունյանին:
Ցույցի մասնակիցների խոսքով, ոստիկանները ոտնահարում են քաղաքացիների՝ խաղաղ ցույց իրականացնելու իրավունքը:
Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։
Երեկ առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցն՝ այս պահին․ ոստիկանական նոր ուժեր են ժամանում
Այս պահին շրջափակված Կիրանցում։ Նոր ոստիկանական ուժեր են ժամանում։Տեսանյութը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բիրտ ուժ կիրառում կիրանցեցիների նկատմամբ
Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ։Տեսանյութը՝ Տավուշը հանուն...
«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է կիրանցիների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Կառավարությունում մեկնարկել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավելի վաղ կառավարություն են եկել Տավուշի...