ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն. նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ կեսգիշերից մեկ ժամ անց, վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 1/1 հասցեի դիմաց շարժական վուլկանիզացիայի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդուարդ Ավետիսյանին, 29-ամյա Ռազմիկ Սարգսյանին, և 37-ամյա Արտյոմ Խաչատրյանին:
Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից մեկը վուլկանիզացիայի աշխատակիցն է, մյուս 2-ն էլ իրենց «Opel» մակնիշի ավտոմեքենան բերել էին վուլկանիզացիա, որպեզի առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվի, ու այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել նրանց:



Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներն օգնել են մոլորված 6 քաղաքացու
Ապրիլի 20-ին, ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
«Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան է իրականացվել. մեքենաներում քրեական պատմություններով հայտնի տղաներ են եղել
Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկո...
Թենեսիում երեկույթի ժամանակ հրաձգություն է եղել. կան զոհեր ու վիրավորներ
Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 14-ը վիրավորվել են Մեմֆիսում (Թենեսի նահանգ) երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության...
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան տասնյակ վիրավորներ
Գերմանիայի արևմուտքում գտնվող Օլպե քաղաքի մոտակայքում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել 27 դպրոցակ...