ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Թուրքիայում. դպրոցականներին տեղափոխող ավտոբուս է շրջվել
Թուրքիայի Ֆեթհիյե-Մուղլա ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 25 մարդ Է տուժել: Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Վթարի հետևանքով տուժել են վարորդը, երկու ուսուցիչ և 22 աշակերտ: Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը գտնվում են լավ վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայրից ստացված տեսանյութում երևում է, որ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից ընկել ձորակը և շրջվել: Հաղորդվում է, որ ներկայումս տրանսպորտային միջոցը տեղափոխվել է վթարի վայրից, մայրուղու վրա երթևեկությունը տեղի է ունենում նախկին ռեժիմով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդում հրթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ
Բելգորոդում հրթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ. փլուզվել է բազմահարկ շենքի մուտքերից մեկը: Հաղորդվում Է տուժածների մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմահարկ շենքի տանիքը փլուզվել է փլատակները մաքրելու ժամանակ. Զախարովան՝ Բելգորոդի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բելգորոդի ահաբեկչությունն անվանել է Կիևի ռեժիմի հանցագործությունների շղթայի ևս մեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներն օգնել են մոլորված 6 քաղաքացու
Ապրիլի 20-ին, ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի զոհերի թիվն ավելացել է
Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Քննչական կոմիտեն: Ավելի...