Մեկնարկեց «Եվրոտեսիլ»-ի եզրափակիչը
Մալյմոյում մեկնարկեց «Եվրոտեսիլ»-ի եզրափակիչը, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:
Հայաստանի ներկայացուցիչ Լադանիվայի օգտին քվեարկելու համար սփյուռքից հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր բնակության երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր բնակության երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակչում քվեարկում են Եվրոտեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակչի սկզբում։
Ուշադրություն. քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ Ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա Ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է` որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:
Նմանատիպ հոդվածներ
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը. արտակարգ դրություն է հայտարարվել
Աֆղանստանի մի շարք նահանգներում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, շաբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համա...
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակիչը
Շվեդիայի Մալմյո քաղաքում այսօր մեկնարկել է «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը նե...
Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել ցեխային հրաբխի հերթական ժայթքումը։ Այն տևել է 9 րոպե:Այս հրաբխի վերջին ժայթքումը տեղի է...
Ի ՞նչու 15 համարի տրոլեյբուսային երթուղին չի սպասարկվելու մայիսի 10-ին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․«Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, առանձին հանգույցների վերազինման աշ...