Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է երկրաշարժերի հետազոտություննե...
Աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր. Սանոսյան
Հսկայական չափերի բնական աղետ է, որը արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել․ կան զոհեր և վիրավորներ։ «Առաջին ալիքի» հետ զրույցու...
Արդանիշում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. ՊՆ-ից մանրամասնում են
Արդանիշում (Գեղարքունիքի մարզ) դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունը
Տարածված տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման կամ...