Հավաքվել են իրար գլխի, գալիս են փրկելու նրանց, ում համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»․ Կոնջորյան
ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Բոլոր նրանք, ովքեր վերջին 4 տարում ժողովրդին հրապարակային հայտարարել են «ժեխ», «թուրք», «գենետիկորեն թերի», այսօր հավաքվել են իրար գլխի, և գալիս են փրկելու նրանց, ում իրենք համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»:
Դա նման է նրան, որ մարդուն անիծես, բայց համոզես, որ աղոթում ես նրա փրկության համար: Թե ինչ տեսք կունենա այդ փրկությունը ժողովրդի ու պետության համար, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից:
Իհարկե, նման փրկություն մարդկանց չի սպառնում: Հետո, էլի կհնչեն նոր անեծքներ ժողովրդի հասցեին, թե ինչու մարդիկ քաշեցին ու չփրկվեցին:
Իսկ պատճառը սերն է: Ավելի ճիշտ` դրա բացակայությունը` առ սեփական ժողովուրդը: Որովհետև սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա, կամ չկա: Եվ դա մարդիկ զգում են:
Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին, այդժամ փրկությունն ինքն իրեն կգա: Եվ առաջինը կգա հենց ձեզ համար, որովհետև փրկվելու կարիք նախ դուք ունեք: Ձեզ չեն սիրել, դրա համար դուք չեք սիրում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք. Բագրատ Սրբազան
Եթե բռունցքվեն, նպատակ սահմաննեն եւ այդ նպատակով գործեն, ոչ մի բան չեն կարող փոխել իրենց կյանքը: Այս մասին այսօր Հանրապե...
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Փաշինյանին կոչ է անում վերանայել իր հայտարարությունները
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Որպես վարչապետի թեկնածու Թաթոյանի անունն է շրջանառվում․ նրա մեկնաբանությունը
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, ա...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները. ԱԳՆ-ն մանրամասնում է
2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզո...