Որպես վարչապետի թեկնածու Թաթոյանի անունն է շրջանառվում․ նրա մեկնաբանությունը
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու։ Այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացած Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե որպես վարչապետի թեկնածու իր անունն է շրջանառվում։
Ըստ Թաթոյանի՝ այն գործընթացը, որը կոչում են սահմանազատում, անօրինական է։
«Այս պրոցեսը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, մեր անվտանգության համակարգը խաթարող պրոցես է։ Այդ հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։ Այս գործընթացը կոպտորեն հակադրվում է մեր շահերին, ստեղծվում է կարծրատիպ, թե իրականացվում է օրինական սահմանազատում»,-ասաց նա՝ պնդելով՝ պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ չկա որևէ համաձայնագիր։
Թաթոյանի խոսքով՝ խիստ վտանգավոր գործընթաց է սկսվել եկեղեցու նկատմամբ, իշխանությունները թիրախավորում են եկեղեցուն և սրբազանին։
Նմանատիպ հոդվածներ
«Իրական Հայաստան»․ Փաշինյանի՝ ասուլիսին ցուցադրած սահիկների հետնապատկերում Արագածն է
Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրա...
Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտն...
Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն․ Վաալ․ «Ազատություն»
Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայ...
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։ «Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բ...