Պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնել էին երեկ, ինքնասպան է եղել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։ Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը։ Ի դեպ, նա ամուսնացած էր եւ իր խնամքի տակ ուներ երեխաներ»,-գրում է պարբերականը։
Հայտնել էինք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:
Նմանատիպ հոդվածներ
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկա...
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ Կիրանցի մոտ պայթեցման աշխատանքի մասին
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյո...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...