Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվածներում մայիսի 1-ից սեպտեմբերի 15-17-ը ջրամատակարարումը կատարվելու է ժամային գրաֆիկով, և 2024 թվականի հունվարի 1-ից այն արդեն ուժի մեջ է մտել:
Ընկերությունից, հրապարակման մեջ տեղեկացրել են, որ ջրամատակարարման ժամանակացույցն ամբողջ 2024 թ. համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին:
Վաղ առավոտից Auroranews զանգահարած քաղաքացիները վրդովված նշում են, որ ջրի երկրում ջորը ժամով են դարձնում․ հին ու բարի «ավանդույթները» նոր թափ են հավաքում, ամեն տարի սահմաններն ընդլայնում են, նոր փողոցներ է ներգրավվում ջուրը ժամով դարձնելու «սուրբ գործին»:
Քաղաքացիների խոսքով՝ ամառվա շոգին ընդառաջ ինչպես կարելի է կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 07։00-ն (24:00-07:00) անջատել: Ասում են՝ աշխարհի ամենահամեղ և քաղցր խմելու ջուրը Հայաստանում է: Դարեր շարունակ էլ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Արի ու տես այսօր խմելու ջրի խնդրի առաջ ենք կանգնում միայն ամառվա ամիսներին, արդյո՞ք այստեղ նորից լողավազանների «անխափան» աշխատանքը ապահովելը չէ:
Քաղաքացիների ահազանգերի հետքերով Auroranews -ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ տեղեկությունը հրապարակվել է դեռ անցյալ տարի, մի քանի կետեր ունեն ինչի պատճառով այս տարի ամառային գրաֆիկ է կազմվել:
«Առաջինը Երևանում կառուցապատման ծավալների աննախադեպ աճն է, որի հետևանքով մեր բաժանորդներն են ավելացել, դա նշանակում է, որ ջրասպառումն է մեծացել: Նաև տարեց տարի ինքնահոս եղանակով ջրաղբյուրներից ստացվող ջրերի քանակն է նվազել ու խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելը, ապօրինությունները, ինչը բերում է նրան, որ ջրաքանակը չի բավարարում տվյալ բնակավայրերի տվյալ տարածքի համար:
Այսինքն մեր բոլոր տեխնիկական հնարավորությունները հաշվի առնելով վերլուծելով ամառվա համար, մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը այս գրաֆիկն է սահմանվել:
Գիշերը երբ ջուրը անջատվում է դա օգնում է, որ ջրամբարները լցվեն ու արդեն ցերեկային ժամերին բնակիչները կանոնավոր ջրամատակարարում ունենան: Եթե անընդհատ պետք է ցերեկը խնդիր ունենա բնակիչը, անհանգստություն պատճառվի, խնդիր լինի, այս դեպքում այս տաբերակն է ընտրվել, ու այս տաբերակով է հարցին լուծում տրվել»,- պարզաբանեցին ընկերությունից:
Հարցին՝ այս անջատումների օգնությամբ լողավազանների ջուրն է աապահովվո՞ւմ, ասացին, որ դա պարզապես թյուր կարծիք է։



























Նմանատիպ հոդվածներ
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկապարտե...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...