Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում․ ԶԼՄ
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Նշվում է, որ սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ երեկ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել այդ մասին։ Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։
Երեկ ասուլիսում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ 90 տոկոսով գործն ավարտել են։ Նշել էր՝ հասել են «զգայուն կետերին», որտեղ գյուղ տանող կամուրջն է, դպրոցն ու մասնավոր տները, և որ սանտիմետրերի հարցեր կան քննարկելու։
Նմանատիպ հոդվածներ
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկա...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...