Իշխանությունը վախեցած է այս շարժումից․ Միքայել Սրբազան
Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել շանտաժի միջոց, պատերազմի սպառնալիքի միջոցով չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։
Սրբազանը նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով: Սա այնքան տրամաբանական բան է, բայց երկրի ղեկավարը սա չի հասկանում, կամ իրեն հայտնի կենդանու տեղն է դրել»:
Հիշեցմանը, որ ինքը 2018-ին սատարել է համաժողովրդական շարժմանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Այո, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ եմ սխալվել: Երկու օր եմ սխալվել: Ապրիլի 25-ին արդեն սխալս հասկացել եմ: Ես այդ սխալի համար ցավում եմ»:
«Իշխանությունը վախեցած է այս շարժումից , ուրիշ հերոսի անուն չիմանալով, նույն հերոսի անունն է տալիս։ Ես միշտ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն՝ լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը և անվտանգությանը», - ընգծել է Միքայել Սրբազանը։
Հիշեցնենք՝ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան։ Երթի մասնակիցները կմիանան Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթին։
Նմանատիպ հոդվածներ
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկա...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...