Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ․ hարկ լինելու դեպքում նա կարձագանքի
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է կանչվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Տեղեկությունը հաստատում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Նշվում էր, որ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։
«Իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը»,- գրել էր լրատվամիջոցը։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկությունը փորձել է ճշտել Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հարկ լինելու դեպքում Արշակ սրբազանը կարձագանքի»,– պատասխանել են լրատվաիջոցին։
Նմանատիպ հոդվածներ
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկա...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...