Տարեսկզբից քանի քառակուսի կիլոմետր տարածք է ՌԴ-ն վերահսկողության տակ վերցրել՝ ըստ Շոյգուի
2024 թվականի սկզբից ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել երկրի «նոր շրջանների» 547 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության հետ սելեկտորային խորհրդակցության ժամանակ։
Շոյգուն նաև նշել է ուկրաինական բանակի կորուստների թվերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի կորուստներն ապրիլին աճել են օրական մինչեւ հազար մարդու, իսկ 2024 թվականի սկզբից ընդհանուր առմամբ գերազանցել են 111 հազարը եւ 21 հազար միավոր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ չի հստակեցվում ՝ նկատի ունեն միայն անդառնալի կորուստները, թե վիրավորների հետ սպանվածները:
Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստները Շոյգուն բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ուկրաինայից պահանջում են թույլ չտալ պաշտպանության փլուզում և ամեն գնով զսպել ռուսական զորքերի հարձակումը:
Բացի այդ, ինչպես հայտարարել Է Շոյգուն խորհրդակցության ժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի երեք բնակավայր՝ Նովոբախմուտովկա, Սեմյոնովկա և Բերդիչի:
Նմանատիպ հոդվածներ
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով .Փաստինֆո
ՊԲ նախկին նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով որպես վկա դատակոչված է նաև «Եղնիկների» հրաման...
Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել
«Փաստացի երևում ա, որ շարժ կա, մարդիկ աշխատում են, չգիտենք՝ հիմա հօգուտ մե՞զ, թե՞ ի դժբախտություն մեզ է, չգիտենք՝ ինչ են...
Զապորոժիեի մարզում մնում են Ուկրաինայի ԶՈՒ առանձին օջախներ. Ռոգով
Նոր ռազմական գործողություններ Ուկրաինայում«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Զապ...
ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի մի շարք բնակավայրեր
Ռուսական զորքերը Խարկովի մարզում հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են հինգ բնակավայր: Այս մասին հայտն...