Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը: Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։
«ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով:
Պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է նշված դեպքերով գործերի պատշաճ քննություն։
Լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ երաշխավորման բնագավառում առկա մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում։ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։
Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ-ն մանրամասնում է
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կար...