Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը: Անհնազանդության ակցիաները շարունակվում են
Հիշեցնենք, որ Երևանի Չարենցի փողոցից ոստիկանական մեծ ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին, այդ թվում Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։
Այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:
Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանությունից: Նրանցից 17-ը՝ Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում:


Նմանատիպ հոդվածներ
Որքան է լինելու Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց
Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում
Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում։Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Ոստիկանությունը` Երևանում փողոցների իրավիճակի մասին
Ապրիլի 26-ի ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը: «...
Ապրիլի 25-ի դրությամբ քանի սյուն է տեղադրվել ՀՀ և Ադրբեջանի սահմանին
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշ...