ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճատև զրույց է ունեցել լրագրողների հետ:
«Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին: Սիրելինե՛ր, անվտանգային առկա սպառնալիքների հանդիպման՝ լինենք համերաշխ, միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրն ու անխռով՝ ազգային մեր կյանքը:
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին, ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորություն է՝ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար: Սիրելի՛ ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության ապահովության ու անվտանգության իր օրհնությունները: Աստված միշտ օգնական ու պահապան է լինելու մեր ժողովրդին»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան
Նոյեմբերյան քաղաքում իրավիճակը գերլարված է, ԵԿՄ «հայտնի» մեքենան, որը հարձակվել էր մարդկանց վրա Բագրատաշենի մոտ, կրկին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը, նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Ծիծեռնակաբերդում են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ հատուկջոկատայինները ժամանեցին Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք
ԱԱԾ հատուկջոկատայինները ժամանեցին Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք, որտեղ բողոքի ակցիա է ընթանում։ Այս մասին տեղեկանում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան
Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Երեւանում քաղաքացիները վաղ առավ...