ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան–Դիլիջան–Երևան ճանապարհը
Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան–Դիլիջան–Երևան ճանապարհը։
Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում պայքարի դուրս եկած քաղաքացիների, որոնք դեմ են սահմանազատմանը։
«Բոլորն էլ պետք է ոտքի կանգնեն։ Ամեն մեկը վախեցած նստած է, չի կարելի սենց։ Տավուշից վերջացնեն, Գեղարքունիքի մարզ են գալու, հերթով մոտենում են։ Մենք ոչ ոքի հող չունենք տալու»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ տարիներ շարունակ մարդկանց մեջ սերմանել են ղարաբաղցի, լեննականցի, տավուշեցի հասկացություններ, հենց այդ պատճառով էլ Հայաստանն այսօր մի շարք խնդիրների առաջ է կանգնած։
«Մենք հայրենիք ունենք ու սիրում ենք հայրենիքը։ Ասում են` ի՞նչ անենք, ո՞ւմ կողքը կանգնենք, դուրս եկեք, իրար կողք կանգնեք, էստեղ կուսակցական մարդ չկա»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերյանի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհահատվածը. իրավիճակը լարված է
Նոյեմբերյան համայնքի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է infocom.am-ը:Ըստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն ու ԱԱԾ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի
Երևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել վեց քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օր...