ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սակրավորները սկսել են ականազերծել եկեղեցուն կից տարածքը։ Ոսկերպարի բնակիչներից մեկը մեզ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
Այս պահին ոստիկանները պատ են կազմել։
Քաղաքացիներից մեկը դիմեց Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանին ու հարցրեց, թե ինչու են իրենց խանգարում։
«Դու էլ ես հայ, ես էլ եմ հայ, տալի՞ս ես։ Դու իմ հարցին չես կարողանում պատասխանել, ասում ես` ծառայություն եմ իրականացնում»,–ասաց նա։
Երբ հոգևորականներից մեկը մոտեցավ ԱԱԾ հատուկջոկատայիններին, նրան էլ թույլ չտվեցին անցնել, բնակիչները սկսեցին ճեղքել ոստիկանների կազմած պատը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան–Դիլիջան–Երևան ճանապարհը
Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան–Դիլիջան–Երևան ճանապարհը։Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում պայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերյանի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհահատվածը. իրավիճակը լարված է
Նոյեմբերյան համայնքի բնակիչները փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է infocom.am-ը:Ըստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի
Երևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել վեց քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օր...