Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն
Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմաններ մտնելու են ադրբեջանական տարածք, և այդ մարդիկ, ի տարբերություն ինքնասիրություն չունեցող մի քանիսի, ինքնասիրություն ունեն, իրենց տներն ու գերեզմաններն են ուզում պահել, որ թուրքին չանցնի, նույնն էլ ես եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ում հրավիրել են զինվորական քննաչական վարչություն։
«Ես պայքարում եմ իմ հողի համար, այդ հողի վրա դեռ մարդկանց արյունը չի սառել, և այսօր ասում են՝ եկեք ադրբեջանցիների հետ ապրեք։ Եթե Հայաստանում կա տենց մարդ, որ թուրքի հետ կապրի, ես Ոսկեպարում իմ տունը տալիս եմ, կիրանցի ժողովուրդն էլ տալիս է, թող գան էդ տան մեջ ապրեն։ Ես պատրաստ չեմ նման քայլի գնալու»,-ասել է Մախսուդյանը։
Նա նշել է, թե չի վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց։ «Ես Ազատ գյուղի հրդեհի գործով չեմ անցել։ Բայց հիմա որոշել են ինձ ներգրավել, և հասկանալի է, թե ինչու։ Ինձ մի վախեցրեք: Իմ պայքարն արդար է՝ հանուն հայրենիքի»,-ասել է նա։
«Ես իմ ճանապարհը ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ։ Իմ խնդիրն իմ հողի պաշտպանությունն է, որ այն միակողմանի չտան թուրքին»,-ասել է Միհրան Մախսուդյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի ունեցողի մասին
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների` հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փ...
Նոյեմբերյան համայնքը չի աջակցում և չի մասնակցում սահմանազատման գործընթացին
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազ...