Ելքը պատերազմն է, պետք է պատերազմել. Գեղարքունիքի բնակիչ
Տավուշի նկատմամբ ադրբեջանական վտանգի դեմն առնելու ելքը պատերազմն է, ուրիշ ոչ մի բան: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարել է Երեւան-Սեւան մայրուղին փակած քաղաքացիներից մեկը, հայտնում է News.am-ը։
«Պատերազմով հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել: Մենք պատերազմից չենք վախեցել ու չենք վախենում: Եթե մեռնել, թող մեռնենք, բայց պատերազմել պետք է»,-ասել է նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասել է. «Մեր թշնամին Փաշինյանն է: Ինքը հողերը հանձնել է, բանակը թուլացրել է, ես վստահ եմ, որ փող էլ է ստացել, որ հանձնի: Ամեն օր մի նոր բան է մտածում, ստորացնում է, ծաղրում է ժողովրդին, տեռորի է ենթարկում ժողովրդին ամեն օր: Մեր ժողովուրդը արժանի չէ պետականություն ունենալու, որովհետեւ 6 տարի հանդուրժում է նրան իշխանության ղեկին»:
Նշենք, որ շուրջ մեկ ժամ մայրուղին փակ պահելուց հետո ճանապարհը բացվեց: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ մարդիկ կան, որ պետք է գնան եւ մասնակցեն Երեւանում ջահերով երթին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի ունեցողի մասին
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների` հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փ...
Նոյեմբերյան համայնքը չի աջակցում և չի մասնակցում սահմանազատման գործընթացին
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազ...