Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքից
Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները քիչ առաջ Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն»-ից։
Նրանք դժգոհ են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից, ասացին, որ նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած:
Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ:
Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։
Այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի ունեցողի մասին
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների` հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փ...
Նոյեմբերյան համայնքը չի աջակցում և չի մասնակցում սահմանազատման գործընթացին
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազ...