Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին․ համայնքապետ
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Տավուշի մարզի համայնքապետերի և բնակիչների հանդիպման արդյունքներին։
«Ես ասել եմ շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք։ Ես արյունով պահած գիծն եմ ճանաչում, ես փշալարը որպես ցանկապատ եմ ճանաչում»,- ասել է նա։
Հարցին՝ ինչպիսի՞ն է եղել արձագանքը, նա ասել է․
«Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում իրենց արձագանքից, ինձ հետաքրքիր է մեր հայկական դիրքերը մնա տեղում։ Սա արյունով պահած գիծ է»։
Նա նաև հավելել է․ «Իմ սահմանը հիմա ոնց կա դա է, ես այդ սահմանը գծողին եմ հիմա ման գալիս»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարներտը, սովորական տավուշեցիներ և այլ մարդիկ։
Նշենք նաև, որ արդեն 4-րդ օրն է ինչ տավուշեցիները փակել են ճանապարհը, այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի ունեցողի մասին
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների` հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փ...
Նոյեմբերյան համայնքը չի աջակցում և չի մասնակցում սահմանազատման գործընթացին
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազ...