Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է այսօր կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաների, ինչի մասին հայտարարել էր «Ազգային ժողովրդական բեւեռ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք «Ինֆոքոմ»-ից։
Վերջինս տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ ոստիկանները խոչընդոտներ են ստեղծում՝ արգելելով քաղաքացիներին գնալ Տավուշ։ Տեսանյութում լսվում է, որ ոստիկանները կանգնեցնում են վարորդներին, ստուգումներ իրականացնում՝ նշելով, որ «մեքենաները իրար հետեւից շարժվում են, դա համարվում է колонна, որը օրենքով չի թույլատրվում»։ Տեսանյութի վերջում ոստիկաննեը հորդորում են երթեւեկությունը շարունակել իրարից հեռու-հեռու, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները ասում են, որ ավտոշարասյունը ինքնաբերաբար էր ստացվել։
«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ կանգնեցվել է ընդամենը 2 մեքենա․ մեկը՝ քանի որ եղել է ԴԱՀԿ-ով հետախուզման մեջ, մյուսը՝ քանի որ ծրագիրը ցույց է տվել, որ վարորդը վկայական չունի, սակայն պարզվել է, որ ղեկին այլ մարդ է, որը վկայական ունեցել է․ «Այդ մեքենաներից հետո մոտ 10 մեքենա է եկել, կանգնել, որոնց ոստիկանությունը չի կանգնեցրել»,- ասել է Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ հետախուզվող մեքենան տեղափոխվել է ԴԱՀԿ։
Ինչ վերաբերում է «Ազգային ժողովրդական բեւեռ»-ի աջակից Միսակ Կեպենյանին, վերջինս բերվել է ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։
Գաբրիելյանի խոսքով՝ Կեպենյանը մեքենայով փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը, իսկ ոստիկանները նրան զգուշացրել են մեքենան դուրս բերել երթեւեկելի գոտուց, ինչին էլ նա չի ենթարկվել եւ տարվել է Հրազդանի բաժին։
Ոստիկանություն տարված այլ անձ այս պահին չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին...
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի ունեցողի մասին
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների` հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փ...
Նոյեմբերյան համայնքը չի աջակցում և չի մասնակցում սահմանազատման գործընթացին
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազ...