ՆԳՆ-ն՝ «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհի մասին

«Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է։ Ինչպես հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, կրակը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։





Քաղաքականություն

Պատահարներ