Համաշխարհային պաշտպանական ծախսերը հասել են պատմական ռեկորդի

2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերն աճել են մինչև 2,44 տրիլիոն դոլար։ Այսպիսով, աճը հասել է 6,8%-ի և դարձել ռեկորդային ցուցանիշ՝ սկսած 2009թ.-ից, ասվում է Trends In World Military Expenditure ակնարկում, որը հրապարակել է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI), գրում է RTVI-ը։


 Փորձագետները բացատրել են, որ ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է առաջին հերթին Ուկրաինայում ընթացող մարտերով և Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության սրմամբ։


 «Ռազմական ծախսերն աճել են բոլոր հինգ աշխարհագրական տարածաշրջաններում....», - ասվում է հետազոտության մեջ:


 Ինչպես նշում է SIPRI-ն, ընդհանուր ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2,3%-ը։ Ծախսերի առաջատար հնգյակում ներառված երկրներն են.


 ԱՄՆ՝ 916 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 3,4%-ը);


 Չինաստան՝ 296 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 1,7%-ը);


 Ռուսաստան՝ 109 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 5,9%-ը);


 Հնդկաստան՝ 83,6 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 2,4%-ը);


 Սաուդյան Արաբիա՝ 75,8 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 7,1%-ը);


 Այս երկրներին միասին բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 61%-ը։ Ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանը 24 տոկոսով ավել է ծախսել պաշտպանության վրա՝ 2022 թվականի համեմատ։ Հետազոտության համաձայն՝ 2014 թվականից ի վեր Մոսկվայի ռազմական ծախսերն աճել են 57%-ով։

Քաղաքականություն