Զելենսկին արգելել է ուկրաինացի զինվորներին մոլախաղերով զբաղվել մինչև ռազմական դրության ավարտը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայել է երկրի Զինված ուժերի հրամանատարությանը ռազմական դրության ընթացքում զինվորականներին փաստացի զրկել մոլախաղերի և առցանց կազինոների հասանելիությունից։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահականի կայքում։
Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը մեկ ամսվա ընթացքում մշակել ծրագիր՝ սահմանափակելու մոլախաղերի գովազդը, մշակել կազինոների առցանց մոնիտորինգի պետական համակարգ և կազմակերպել ազգային արշավ՝ բնակչությանը տեղեկացնելու մոլախաղերից կախվածության վտանգների, դրա կանխարգելման և բուժման մեթոդների մասին:
Բացի այդ, Ուկրաինայի Նախարարների կաբինետը պետք է ապահովի, որ առցանց կազինոների ադմինիստրատորները ձեռնարկեն մի շարք միջոցառումներ՝ մոլախաղերից կախվածության դեմ պայքարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՊՆ
Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։«Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-2...
Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում․Արցախ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան. կան տուժածներ
Ապրիլի 20-ի կեսօրին ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կ...
Ուկրաինան ինքը պետք է լուծի ռազմական սակավության խնդիրը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել ռազմական...