Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Առողջապահական հարցերով Ղազախստանի Հանրապետության մի շարք օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով այդ թվում նաև արգելվում է վեյփերի վաճառքն ու տարածումը, հայտնում է երկրի ղեկավարի լրատվական ծառայությունը։
«Օրենքով սահմանված է արգելք որոշ ծխախոտային արտադրանքների, վեյփերի, դրանց համար նախատեսված բուրավետիչների և հեղուկների վաճառքի և տարածման, ինչպես նաև դրանց գովազդման նկատմամբ (ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 60 օր հետո)»,- հաղորդում էմամուլի ծառայությունը։
Հաղորդում է, որ օրենքն ուղղված է բուժաշխատողների իրավաբանական ու ֆինանսական պաշտպանվածության և նրանց պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում նիկոտինային արտադրատեսակների տարածման կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին վերաբերող նախագահի կարգադրությունների կատարմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա»
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենի...
Վթարի հետևանքով մահացած չորս զինծառայողները ժամկետայիններ էին. NEWS
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
2024 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը...
Իրանի դեսպանատունը պայթեցնել սպառնացող տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել
Տղամարդը, ով սպառնացել է պայթյուն իրականացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնում, հոգեկան խն...