ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ԶԼՄ
Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող, Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։ Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։ Այս մասին տեղեկացնում է MediaHub-ը:
Նշվում է, որ օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։
Հիշեցնենք, որ դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները։
Համացանցում հայտնվել է տեսանյութ օդանավի սրահից, թե ինչպես է կայծակը խփում, և խուճապ սկսվում օդանավում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյան
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պայթեցրին ՊՆ նախկին շենքը
Քիչ առաջ պայթեցվել է ՊՆ–ի նախկին շենքը: 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ոսկեպարում է. անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են...